Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և առաջին տիկին Ջիլին:
ԱՄՆ նախագահը և Հռոմի պապը նվերներ են փոխանակել, ապա հարավամերիկյան ծագումով առաջին պապը և դավանանքով կաթոլիկ ԱՄՆ երկրորդ նախագահը քննարկել են մի շարք հրատապ հարցեր:
«Դուք խաղաղության համար պայքարում իմ տեսած ամենահզոր մարտիկն եք»,- ասել է Ջո Բայդենը Ֆրանցիսկոս պապին:
Հանդիպումը նախատեսվածից շատ ավելի երկար է տևել՝ 1.5 ժամ: 2014-ին նախագահ Բարաք Օբամայի և Ֆրանցիսկոս պապի հանդիպումը 50 րոպե է տևել, իսկ 2017-ին Դոնալդ Թրամփի հետ պապը զրուցել է ընդամենը կես ժամ:
Իտալիայի մայրաքաղաքում գումարվում է «Մեծ քսանի» հավաքը, որտեղ նախատեսված մի շարք հանդիպումներում Բայդենը քննարկելու է էներգետիկայի, Իրանի միջուկային ծրագրի և արդիական հրատապ այլ հարցեր:
ԱՄՆ նախագահը Հռոմից կմեկնի Գլազգո, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի հարցով գագաթնաժողովին: