Մատչելիության հղումներ

Կարմիր հրապարակում հեծանիվներ, անվաչմուշկներ ու սկուտերներ վարելն առաջարկվում է արգելել


Կրեմլի պահակային ծառայությունը պահանջում է Կարմիր հրապարակում և հարևան Ալեքսանդրովսկի այգում արգելել հեծանիվներ, անվաչմուշկներ և սկուտերներ վարելը։ Առաջարկի նախագիծը տեղադրված է Ռուսաստանի կառավարության կայքում։

Կրեմլի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովող պահպանության դաշնային ծառայության նախագծում ասվում է, որ այդ սահմանափակումները կօգնեն բարելավելու մարդկանց անվտանգությունը։

Չնայած Կարմիր հրապարակը ուժեղ հսկողության տակ է, ընդդիմությունը կամ անհատ քաղաքացիները երբեմն կարողանում են այնտեղ բողոքի ակցիա անցկացնել, ինչը ոստիկանությունն անհապաղ ընդհատում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG