Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ԽՍՀՄ վճռորոշ դերը ժխտելու համար 15-օրյա ազատազրկում է սպառնում


Ռուսաստանի օրենսդիր մարմինը մտադիր է պատիժ սահմանել Նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակում Խորհրդային Միության վճռական դերը ժխտելու, Երկրորդ համաշխարհային պատերազմում կոմունիստների և Նացիստական Գերմանիայի նպատակների նույնականացման և եվրոպական երկրների ազատագրման ժամանակ ԽՍՀՄ մարդասիրական առաքելության չճանաչման համար։

Այս գործողությունների արգելքն ընդունվել է խորհրդարանի կողմից տարեսկզբին, օրենքը սակայն խախտումների համար պատասխանատվություն չի սահմանում։

Նոր փաստաթուղթը առաջարկում է ԽՍՀՄ դերը ստորադասող քաղաքացիներին տուգանել մինչև հինգ հազար ռուբլի կամ կալանավորել 15 օրով։ Պաշտոնյաների և իրավաբանական անձանց համար տուգանքները կկազմեն մինչև 100 հազար ռուբլի կամ գործունեության կասեցում երեք ամիս ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG