Մատչելիության հղումներ

Որևէ երրորդ երկիր չի կարող խոչընդոտել Իսրայել-Ադրբեջան համագործակցությանը․ Ադրբեջանում Իսրայելի դեսպան


Ադրբեջանում ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվում է իսրայելական Hermes 450 անօդաչու թռչող սարք, արխիբ
Ադրբեջանում ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվում է իսրայելական Hermes 450 անօդաչու թռչող սարք, արխիբ

Ադրբեջանում բացված «Վերականգնել Ղարաբաղը» ցուցահանդեսին ներկայացած են Իսրայելի տարբեր ընկերությունների տեխնոլոգիաներ, ինչը հանդիսանում է Իսրայելի ու Ադրբեջանի բարեկամության և հարաբերությունների զարգացման խորհրդանիշ, ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը՝ ցուցահանդեսում խոսելով իսրայելական տաղավարի ֆոնին։

«Մենք գնահատում ենք այդ բարեկամությունը և գոհ ենք, որ այն ամրապնդվում է։ Որևէ երրորդ երկիր, ոչ մեկը չի կարող դեմ լինել, խոչընդոտել մեր հարաբերություններին։ Մենք լիահույս ենք, որ Իսրայելի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը, ավելի սերտ գործընկերությունը փայլուն ապագա կունենա», - ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG