Մատչելիության հղումներ

Sotheby's-ն աճուրդի է հանում աշխարհի առաջին նամականիշը


ԱՄՆ - Sotheby's-ի շենքը Նյու Յորքում, արխիվ
ԱՄՆ - Sotheby's-ի շենքը Նյու Յորքում, արխիվ

Այսօր Sotheby's-ը հայտարարել է, որ աճուրդի է դնում աշխարհի առաջին նամականիշը համարվող Penny Black-ը։ Նախնական արժեքը գնահատվել է 8 միլիոն 250 հազար դոլար։

Սակարկություններն աշխարհահռչակ աճուրդի տանը կայանալու են դեկտեմբերի 7-ին։ Այդ նմուշը մինչ այժմ հայտնի պաշտոնապես վավերացված առաջին նամականիշն է աշխարհում, որից ընդամենը երեք օրինակ է պահպանվել՝ մյուս երկուսը գտնվում են Բրիտանիայի փոստային թանգարանում։ Աճուրդի հանվող նամականիշի սեփականատերը բրիտանացի գործարար և ֆիլատելիստ 75-ամյա Ալան Մանֆրեդ Հոլյոաքն է՝ բրիտանական նամականիշների ու փոստային պատմության մասնագետ։

Բրիտանիայի Վիկտորիա թագուհու դիմանկարով նամականիշը թողարկվել է 1840 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG