Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին մինչև ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը


Ուզբեկստանի գործող ու Ռուսաստանի նախագահները, արխիվ
Ուզբեկստանի գործող ու Ռուսաստանի նախագահները, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ուզբեկ պաշտոնակից Շավքաթ Միրզիյոևին՝ կիրակի օրը կայացած ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ռուսաստանի նախագահի շնորհավորանքը հնչել է մինչև Ուզբեկստանի ԿԸՀ-ի կողմից ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը։ Ակնկալվում է, որ ընտրությունների առաջին պաշտոնական արդյունքները կհրապարակվեն այսօր՝ օրվա երկրորդ կեսին։

Ավելի վաղ Euronews հեռուստաալիքը հաղորդել էր, որ Միզիյոևը ստացել է ընտրությունների մասնակիցների 90 տոկոսի քվեն։

XS
SM
MD
LG