Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի թագուհին մեկ գիշեր անցկացրել է Լոնդոնի հիվանդանոցում


Էդվարդ արքայի անվան հիվանդանոցը, որտեղ ստուգման է ենթարկվել թագուհի Եղիսաբեթը երկրորդը, Լոնդոն, 21 հոկտեմբերի, 2021թ.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդին անցած գիշեր փոխադրել են Լոնդոնի Էդվարդ արքայի անվան հիվանդանոց: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ միապետը վերջին տարիներին բժիշկների օգնության չի դիմել:

Վինձորի ամրոցը (թագուհու նստավայրը) հայտնել է, որ «միապետին նախնական ստուգման համար են փոխադրել հիվանդանոց, որտեղից նա արդեն վերադարձել է և գտնվում է բարվոք վիճակում ու լավ տրամադրություն ունի»:

95-ամյա Եղիսաբեթ երկրորդը հիվանդանոց փոխադրվելու կապակցությամբ հետաձգել է Հյուսիսային Իռլանդիա նախատեսած այցը:

Ըստ Վինձորի ամրոցից ստացված հաղորդագրության, բժիշկները թագուհուն խորհուրդ են տվել «առաջիկա օրերին հանգստանալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG