Մատչելիության հղումներ

Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև


Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև․ Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ այդմ, երկու պետությունների վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիները կազատվեն միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամկետով։

Գործադիրը հիմնավորման մեջ նշում է, որ Հայաստանն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի ռեժիմ ունի Կենտրոնական և Հարավային Ամերիկայի 3 երկրների, մասնավորապես՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկայի և Չիլիի հետ, և համաձայնագրի նպատակը Դոմինիկայի Ընկերակցության հետ հարաբերությունների զարգացումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG