Մատչելիության հղումներ

Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում


Ալբերտ Հովհաննիսյանը մարտական գործողությունների ժամանակ, 28-ը սեպտեմբերի, 2020թ․
Ալբերտ Հովհաննիսյանը մարտական գործողությունների ժամանակ, 28-ը սեպտեմբերի, 2020թ․

44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հովհաննիսյան այս պարգևին արժանացել է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար։

«Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։ Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հրետանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք», - գրել է Արցախի նախագահը։

2020-ի հոկտեմբերին Արայիկ Հարությունյանը Ալբերը Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել էր «Արիության համար» մեդալով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG