Մատչելիության հղումներ

Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը


Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական ակտը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Պաշտպանը բացարկ է հայտնել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող դատավորին, քանի որ գտնում է, որ Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր։ Ներկայացնելով բացարկի միջնորդությունը` Ալումյանը նշել է, որ դատավորի՝ շքանշանով պարգևատրելու համար միջնորդել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Վերջինս 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կողմերից մեկն է եղել։ Բողոքների քննությունը կշարունակվի նոյեմբերի 5-ին` ժամը 16:30-ին։

Բարձր դատարանը դեռ գարնանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանին ու մյուսներին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը։ Այժմ առաջին ատյանի դատարանը քննում է միայն գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա հարուցված կաշառքի գործը, որով մեղադրյալ են նախկին նախագահն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավարը։ Դատախազությունը պնդում է՝ նախկին նախագահին և մյուսներին արդարացնելու որոշումից հետո անտեսվում են Մարտի 1-ի տուժողների իրավունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG