Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի վարչապետը Հռոմի պապին է նվիրել Լիոնել Մեսիի ինքնագրով մարզաշապիկը


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, արխիվ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, արխիվ

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը այսօր առաջին անգամ հյուրընկալվել է Վատիկանում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ նվիրելով «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի առաջատարի՝ Լիոնել Մեսիի մարզաշապիկը՝ նրա ինքնագրով։

Մեսին, ինչպես և Կաթոլիկ եկեղեցու հովվապետը, ծագումով արգենտինացի է։

AFP գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական կառավարության ղեկավարը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին է նվիրել նաև Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հազվագյուտ հրատարակություններից մեկը։

Կաստեքսի այցը Վատիկան մեկնարկել է Ֆրանսիայում կաթոլիկ հոգևորականների կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ աղմկահարույց զեկույցի հրապարակման ֆոնին։ Փաստաթղթի համաձայն՝ 1950 թվականից ի վեր կաթոլիկ հոգևորականների կողմից Ֆրանսիայի տարածքում մանկապղծության 200 հազարից ավելի դեպք է արձանագրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG