Մատչելիության հղումներ

Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ դանակահարված բրիտանացի պատգամավոր Դեյվիդ Էմեսսը մահացել է


Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Դեյվիդ Էմեսսը մահացել է անհայտ անձի կողմից դանակահարման հետևանքով։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր Լի-օն-Սի քաղաքի եկեղեցիներից մեկում՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

69-ամյա պատգամավորի կյանքը, ինչպես հաղորդվում է, փրկել չի հաջողվել։ Բրիտանական աղբյուրների փոխանցմամբ, հարձակումն իրականացրած անձը ձերբակալվել է, դրդապատճառները հայտնի չեն։

Սա բրիտանացի պատգամավորների վրա հարձակման միակ դեպքը չէ․ 2016 թվականի հունիսին Լեյբորիստական կուսակցության 41-ամյա պատգամավոր Ջո Կոքսը սպանվել է իր ընդունարանի մոտ՝ գլխին արձակված հրազենային կրակոցի հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG