Մատչելիության հղումներ

Ռուսթավիի բանտում հրդեհի հետևանքով երկու բանտարկյալ է մահացել


Վրաստան - Հրդեհը Ռուսթավիի թիվ 17 բանտում, 14-ը հոկտեմբերի, 2021թ.
Վրաստան - Հրդեհը Ռուսթավիի թիվ 17 բանտում, 14-ը հոկտեմբերի, 2021թ.

Երեկ Ռուսթավիի բանտում տեղի ունեցած հրդեհի ժամանակ մահացել է երկու բանտարկյալ։ Լուրը հաստատել է Վրաստանի արդարադատության նախարարությունը՝ առանց մանրամասներ նշելու:

Հրդեհը բռնկվել էր թիվ 17 բանտում, որի հարևանությամբ` թիվ 12 քրեակատարողական հիմնարկում, պահվում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակը սկիզբ էր առել բանտի խոհանոցում՝ կալանավորների համար նախատեսված մասնաշենքից հեռու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG