Մատչելիության հղումներ

ԵՄ-ն նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք քաղաքացիների դեմ


Եվրամիությունը հայտարարում է Ռուսաստանի քաղաքացիների ևս մեկ խմբի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին, վկայակոչելով ԵՄ պաշտոնական տեղեկագիրը, հաղորդում է ռուսական TACC գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն` Ղրիմի բռնակցումից հետո սահմանված անհատական պատժամիջոցների ցանկը այսօր համալրվել է ևս ութ անձանց տվյանլերով։ «Պատժամիջոցների թիրախում է հայտնվել նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ղրիմի և Սևաստոպոլի տարածաշրջանային վարչության ղեկավար Լեոնիդ Միխայլյուկը», - հաղորդում է TACC-ը։

Պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիներին այսուհետ արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, բացի այդ եվրոպական պետությունների քաղաքացիները չեն կարող ֆինանսատնտեսական բնույթի որևէ հարաբերություն պահպանել պատժամիջոցների ենթարկված անձանց հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG