Մատչելիության հղումներ

Ալիև․ «Ադրբեջանն ինքնուրույնաբար ապահովեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով` Ադրբեջանը կարողացավ ինքնուրույնաբար ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող չորս բանաձևերի կատարումը։

«Ադրբեջանը վերջ դրեց 30 տարի շարունակվող հակամարտությանը՝ ռազմաքաղաքական միջոցներով ապահովելով իր տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարարությունը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս անցյալում է», - հեռուստակամրջի միջոցով դիմելով Չմիացած պետությունների շարժման՝ Բելգրադում ընթացող համաժողովի մասնակիցներին` հայտարարել է Ալիևը։

Այսօր հնչեցրած ելույթում Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ պաշտոնական Բաքուն շարունակում է տարածքային ամբողջականության սկզբունքի ջատագով մնալ։

«Ուժի կիրառմամբ պետությունների տարածքային ամբողջականության խախտումը բացարձակապես անընդունելի է։ Ադրբեջանը լիովին պաշտպանում է բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։

XS
SM
MD
LG