Մատչելիության հղումներ

Գերմանիայում մեկնարկել է Fly-in օդապարիկների մրցույթը


Գերմանիայի հարավում` Բավարիայի Թեգերնսի շրջանում, այսօր օդապարիկների մրցույթ է անցկացվում։

Գերմանիայի օդապարիկների ընկերակցության նախագահ Անդրեաս Բաուսը, պարզաբանելով մրցույթի կանոնները, ասել է, որ Fly-in կոչվող մրցույթում մարգագետնին խաչ է տեղադրվում, ու 25 օդապարիկների անձնակազմը պետք է փորձի այնքան մոտենան այդ կետին, որ կարողանա ավազով լեցուն փոքրիկ պարկը նետել խաչի միջով։ Ինչպես երևում է, օդապարիկները բավականին հմտորեն են կառավարվում, որովհետև նրա կարծիքով` հնարավոր է հաղթողը որոշվի սանտիմետրերի տարբերությամբ։

Նա հայտնել է, որ Գերմանիայում 1300 օդապարիկ կա գրանցված։ Օդապարիկների ավելի քան երկու հազար սիրահարներից մոտ 100-ը սպորտային լուրջ հետաքրքրություն ունեն, իսկ լավագույն 25-ը մասնակցում են այսօրվա մրցույթին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG