Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն և Կուլեբան խոսել են Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսելու մասին


Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Լվով, որտեղ ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, ինչպես նաև ռազմաարդյունաբերության ոլորտներում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը խոսել են մասնավորապես Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսելու մասին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը այս մասին համաձայնագիրը Անկարայի հետ ստորագրել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որտեղ Ադրբեջանն առավելության հասավ նաև թուրքական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։

XS
SM
MD
LG