Մատչելիության հղումներ

Պակիստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել


Պակիստան - Երկրաշարժի հետևանքով ավերված շինություն, Հարնայ, Բալուջիստան նահանգ, 7-ը հոկտեմբերի, 2021թ․
Պակիստան - Երկրաշարժի հետևանքով ավերված շինություն, Հարնայ, Բալուջիստան նահանգ, 7-ը հոկտեմբերի, 2021թ․

Պակիստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 300 մարդ վիրավորվել է:

Քուեթա քաղաքից 102 կիլոմետր արևելք 20 կմ խորությամբ էպիկենտրոնով, 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդեց գիշերը։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փրկարարները հայտնել են, որ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG