Մատչելիության հղումներ

Գերմանիայում փողերի լվացման միջոցով Թուրքիա և Սիրիա 100 մլն եվրո փոխանցելու մեջ կասկածվող 10 մարդ է ձերբակալվել


Գերմանիա - Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում, արխիվ

Գեմանիայի ոստիկանությունը լայնամասշտաբ խուզարկությունների ընթացքում առնվազն 10 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են փողերի լվացման ճանապարհով դեպի Թուրքիա և Սիրիա միլիոնավոր դոլարներ փոխանցելու համար։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, օպերատիվ գործողություններին մասնակցել են ավելի քան հազար ոստիկաններ, խուզարկություններն իրականացվել են գերմանական երեք նահանգներում։ «Գործընթացը դեռ չի ավարտվել», - հայտարարել է Դյուսելդորֆի դատախազությունը՝ խոստանալով մի քանի ժամից նոր մանրամասներ հաղորդել։

Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ կասկածյալներն ապօրինի գործունեությունից, ենթադրաբար՝ թմրաբիզնեսի վաճառքից, ավելի քան 100 միլիոն եվրո են փոխանցել Թուրքիա և Սիրիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG