Մատչելիության հղումներ

Իսրայելը Իրանին մեղադրում է Կիպրոսում իսրայելցիների վրա հարձակում պլանավորելու մեջ


Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթ, արխիվ

Իսրայելի մեղադրանքները հնչեցին, երբ Կիպրոսի ոստիկանապետը նախօրեին հայտնեց զինված մարդու ձերբակալության մասին։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը խորհրդարանում ասել է, թե Իրանը շարունակում է Իսրայել պետությանը և քաղաքացիներին վնասելու իր ջանքերը, այդ թվում՝ վերջին օրերին Կիպրոսում, որտեղ գործողությունը կանխվել է։

Նույն օրն ավելի վաղ նրա խոսնակը հայտարարություն էր տարածել, ուր ասված է, թե «Իրանի կողմից ուղղորդված ահաբեկչական միջադեպը ուղղված էր Կիպրոսի իսրայելցի գործարարների դեմ»։

Իրանը կտրականապես հերքում է մեղադրանքները։ Կիպրոսում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ դա Իրանի դեմ Իսրայելի հերթական անհիմն մեղադրանքներից մեկն է։

Կիպրոսի մամուլը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրները, գրում է, թե զինված անձը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին Նիկոսիայում, երբ բաժանված կղզու թուրքական հատվածից մեքենայով անցել էր սահմանային անցակետն ու հասել Նիկոսիա։ Ըստ մամուլի հրապարակումների նա ադրբեջանցի է՝ ռուսական անձնագրով:

XS
SM
MD
LG