Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սոցփաթեթի ծառայությունները երկուսով համալրելու նախագիծը


Ազգային ժողովի քառօրյա նիստ, 5-ը հոկտեմբերի, 2021թ.

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը` սպորտային համալիրներից, լողավազաններից օգտվելու և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն։

Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ընդգծելով` Հայաստանի վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները, փոխվարչապետները, նախարարները, փոխնախարարները չեն կարող հանդիսանալ սոցփաթեթի շահառուներ:

Այս նախագծով բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չի ավելանում, իսկ նպատակը, ըստ նրա, մեկն է՝ պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնել և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG