Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովի նախագահը մեկնաբանել է «Պանդորայի դոսյեն», դատապարտել հարկերից խուսափելը


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մեկնաբանելով «Պանդորայի դոսյեում» տեղ գտած բացահայտումները, դատապարտել է հարկերից խուսափելը առհասարակ:

«Մենք Եվրոպական միությունում ունենք հարկային թափանցիկության ամենաբարձր չափանիշներից մեկն աշխարհում: Բայց ինչպես տեսնում ենք՝ դա բավարար չէ, լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ», - հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ այդ քայլերից մեկը պետք է լինի «հարկային հանգրվանի» սև ցուցակը, որը կհաստատվի եվրոպական երկրների ֆինանսների նախարարների կողմից:

Մինչդեռ քաղաքական գործիչները, գործարարները և այլ ազդեցիկ մարդիկ, որոնց անունները նշված են «Պանդորայի դոսյեում», փորձում են իրենց տարանջատել հարկերից խուսափելու մեղադրանքներից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որպես անմիջական մասնակից չի նշվում, սակայն մատնանշվում են մարդիկ, ովքեր ենթադրաբար կապված են նրա շրջապատի հետ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, բացահայտումներն անվանել է «չհիմնավորված մեղադրանքներ»: «Անհասկանալի է, թե ինչպես կարող եք վստահել այս տեղեկատվությանը», - հայտարարել է նա։

Լայնածավալ հետաքննության հեղինակները հրապարակել են միլիոնավոր փաստաթղթեր, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես են ամբողջ աշխարհում հայտնի մարդիկ օֆշորային գոտիներ օգտագործել հարյուրավոր միլիոնավոր դոլարների ակտիվներ պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG