Մատչելիության հղումներ

Կախեթիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները


Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Վրաստանի Կախեթի տարածաշրջանում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու հանդիպմանը, որի կողմերը կքննարկեն ռազմական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր», - նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG