Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպում է Իրանի ԱԳ նախարարի հետ


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ խոսնակի

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրան, որտեղ արդեն իսկ մեկնարկել է նրա հանդիպումն այդ երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Այս մասին Թվիթերում գրառմամբ տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։

Խոսնակը հաղորդում է նաև, որ հանդիպմանը հաջորդելու է նախարարների համատեղ ասուլիսը։

Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։

Օրեր առաջ Հայաստանի փոխվարչապետը և արտգործնախարարը հանդիպել էին Իրանի դեսպանի հետ, քննարկել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր, այդ թվում՝ նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում, որտեղ արդեն երեք շաբաթ է` ադրբեջանական անցակետ է տեղադրված, և այնտեղով անցնելու համար իրանցի բեռնատարների վարորդները պետք է գումար վճարեն որպես մաքսատուրք, երկու իրանցի վարորդ էլ ձերբակալվել է։
Սեպտեմբերի 23-ին էլ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, կայացել էր Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։

XS
SM
MD
LG