Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը սկսում է գազի մատակարարումը Հունգարիային՝ շրջանցելով Ուկրաինան


Գազաբաշխիչ կայան Հունգարիայում, արխիվ

Այսօր ռուսաստանյան «Գազպրոմ»-ը սկսել է Հունգարիային գազ մատակարարել սեպտեմբերի 27-ին կնքված երկարաժամկետ պայմանագրերով: Գազի առաքումը կիրականացվի շրջանցելով Ուկրաինան՝ «Բալկանյան հոսք» գազամուղով, որը «Թուրքական հոսք»-ի շարունակությունն է, և Հարավարևելյան Եվրոպայի խողովակաշարերով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հոլդինգը, կնքվել է ընդամենը երկու պայմանագիր, որոնց ընդհանուր ծավալը կազմում է տարեկան մինչև 4,5 միլիարդ խորանարդ մետր: Պայմանագրերից յուրաքանչյուրի ժամկետը 15 տարի է:

Կիևը հայտարարել էր, որ հիասթափված է պայմանագրերի ստորագրման փաստից, և խոստացել էր կապվել Եվրոպական հանձնաժողովի հետ՝ գնահատելու այս գործարքի համապատասխանությունը եվրոպական էներգետիկ օրենսդրությանը:

Եվրահանձնաժողովն, իր հերթին, հայտարարել է, որ ուսումնասիրում է Հունգարիայի և «Գազպրոմ»-ը միջև երկարաժամկետ նոր պայմանագրերի հնարավոր հետևանքները:

XS
SM
MD
LG