Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորել է Աբխազիայի «հաղթանակի և անկախության օրը»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիա, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիա, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինքնահռչակ Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիային շնորհավորել է «հաղթանակի և անկախության օրվա» կապակցությամբ։ Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Աբխազիային «հրատապ խնդիրները լուծելու համար»։

«Մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են դաշնակցային և ռազմավարական ոգով», - նշված է Պուտինի շնորհավորական ուղերձում։

1990-ական թվականների սկզբներին Վրաստանի հետ ավելի քան մեկ տարի շարունակված զինված հակամարտության արդյունքում աբխազական ուժերը Ռուսաստանի օգնությամբ 1993-ի սեպտեմբերի 30-ին իրենց վերահսկողության տակ վերցրին Աբխազիայի գրեթե ամբողջ տարածքը՝ բացի Կոդորի կիրճից։

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Թբիլիսին համարում է, որ իր տարածքներն օկուպացված են։ Միջազգային հանրությունը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG