Մատչելիության հղումներ

Բելառուսցի Մարիա Կոլեսնիկովային շնորհվել է Վացլավ Հավելի անվան մրցանակը


Բելառուսում երկարատև ազատազրկման դատապարտված Մարիա Կոլեսնիկովային շնորհվել է Վացլավ Հավելի անվան մրցանակը։ Սեպտեմբերի 27-ին այդ մասին հայտարարվել է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի առաջին օրը։

2020-ի օգոստոսին Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ Կոլեսնիկովան ընդդիմության հայտնի առաջնորդներից էր։ Իշխանությունները անցած սեպտեմբերին նրան ձերբակալել էին և ցանկանում էին առանց իր կամքի տեղափոխել Ուկրաինա, բայց նա պատռել էր անձնագիրը՝ խափանելով նրանց պլանը։ Այդ միջադեպից հետո իշխանությունները նրան պաշտոնապես ձերբակալեցին ու դատարանի միջոցով դատապարտեցին 11 տարվա ազատազրկման։

Մարդու իրավունքների պաշտպանության Վացլավ Հավելի անվան ամենամյա մրցանակը հիմնադրել ու շնորհում է ԵԽԽՎ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG