Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի զոհերի հիշատակին


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել անցյալ տարվա հակամարտության զոհերի հիշատակին, ասված է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

«Խորապես ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին», - գրում է Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը։

Հաղորդագրությանը կից դեսպան Թրեյսիի «Եռաբլուր» պանթեոն այցի տասնյակ լուսանկարներ են հրապարակվել։

XS
SM
MD
LG