Մատչելիության հղումներ

Բաքուն պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները՝ «միջազգային իրավունքի սկզբունքները խստորեն պահպանելու հիման վրա»


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքները խստորեն պահպանելու հիման վրա: Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում` կապված Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ Հիշատակի օրվա հետ:

«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության հիման վրա», - վստահեցնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այս հիմնարար սկզբունքները և կատարել միջազգային պարտավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման», - ասված է հայտարարությունում:

Նշվում է նաև, թե Ադրբեջանի կառավարությունը «միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովմանը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10 -ի եռակողմ հայտարարության»:

XS
SM
MD
LG