Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հարգում է զոհվածների հիշատակը, պատրաստ է շարունակել աջակցությունն Հայաստանին


Եվրամիության և Հայաստանի դրոշները, արխիվ

Եվրամիությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ, ասվում է Հայաստանում ԵՄ գրասենյակի հաղորդագրությունում:

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին», - նշված է հաղորդագրությունում։

Եվրամիությունը շեշտում է, որ մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG