Մատչելիության հղումներ

Էլբրուսը բարձրանալիս վատ եղանակի պատճառով 5 լեռնագնաց է մահացել


Ռուսաստան - Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացնում Էլբրուս լեռան վրա, 23-ը սեպտեմբերի, 2021թ․

Ռուսաստանում Էլբրուս լեռը բարձրանալիս եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով մահացել են 5 լեռնագնացներ։

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ, զբոսաշրջիկների խումբը կազմված էր 19 հոգուց՝ երկրի տարբեր մարզերից, 14-ին հաջողվել է փրկել որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում, նրանց մեծ մասը հոսպիտալացվել են։ Հաղորդվում է, որ խմբի անդամներից որևէ մեկը պրոֆեսիոնալ լեռնագնաց չէ։

Խումբը, որը նախապես գրանցել էր իր երթուղին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, աղետի ահազանգ էր ուղարկել, երբ արդեն 5 հազար 400 մետր բարձրության վրա էր։

Հյուսիսային Կովկասում գտնվող Էլբրուս լեռան բարձրությունը 5 հազար 642 կիլոմետր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG