Մատչելիության հղումներ

Խաբարովսկում երեկ կործանված «Ան-26» օդանավի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են


«Ան-26» օդանավի կործանման վայրը, 23-ը սեպտեմբերի, 2021թ.

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռը այսօր առավոտյան հայտնաբերել է Խաբարովսկի շրջանում երեկ կործանված «Ան-26» օդանավի մնացորդները, բայց ուժեղ քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել։ Փրկարարական որոնողական խումբը աղետի վայր էր մեկնել ցամաքային ճանապարհով։

Ավելի ուշ հաղորդվեց, որ օդանավի անձնակազմի բոլոր 6 անդամները զոհվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG