Մատչելիության հղումներ

Թալիբները ՄԱԿ-ում նոր դեսպան են նշանակել ու ելույթ խնդրել Գլխավոր ասամբլեայում


ՄԱԿ-ում հավատարմագրված Աֆղանստանի դեսպան Ղուլամ Իսակզայը, արխիվ

ՄԱԿ-ը հայտնում է, որ թալիբները վիճարկում են ՄԱԿ-ում Աֆղանստանի դեսպանի լիազորությունները և ելույթ խնդրում Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։

ՄԱԿ-ի այս նստաշրջանում Աֆղանստանի ելույթի օրը սեպտեմբերի 27-ին է՝ բարձր մակարդակի քննարկումների վերջին օրը։

Թալիբները ՄԱԿ-ում Աֆղանստանի դեսպան են նշանակել Մուհամադ Շահենին։

Ներկա պահին ՄԱԿ-ում Աֆղանստանից հավատարմագրված է դեսպան Ղուլամ Իսակզայը։ Մեկ շաբաթ առաջ նա ուղարկել էր պատվիրակների ցանկը, բայց օրեր անց ՄԱԿ-ը այլ հաղորդագրություն է ստացել Աֆղանստանի Իսլամական Էմիրության թալիբ ղեկավարներից։

Մանդատի հարցում վիճաբանություն առաջանալու դեպքում որոշումն ընդունում է 9 անդամներից կազմված հանձնաժողովը, որի կազմում են նաև ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը։

Հանձնաժողովի նիստ այս պահին դեռևս պլանավորված չէ։

XS
SM
MD
LG