Մատչելիության հղումներ

Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին


ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդեն և Էմանյուել Մակրոն, արխիվ

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներին շուրջ կեսժամանոց հեռախոսազրույցի ընթացքում հաջողվել է պայմանավորվել վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին։ Ջո Բայդենը և Էմանյուել Մակրոնը նաև նշանակել են անձնական հանդիպում ու բանակցելու երկկողմանի ցանկություն հայտնել։

Բանակցություններից հետո Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա Վաշինգտոն: Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն հոկտեմբերի վերջին Եվրոպայում, կոնկրետ վայրը չի նշվում:

Այդպիսով հարթվել է լարվածությունը տրանսատլանտյան գործընկերների միջև:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ:

Անցած շաբաթավերջին պաշտոնական Փարիզը հայտարարեց իր դեսպաններին Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից խորհրդատվությունների նպատակով հետ կանչելու մասին։

Ավստրալիան 8 սուզանավ էր պատվիրել ֆրանսիական Naval Group ընկերությանը, բայց 40 միլիարդ դոլարի այդ գործարքից հրաժարվել է՝ որոշելով սուզանավերը կառուցել ամերիկյան ու բրիտանական տեխնոլոգիաներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG