Մատչելիության հղումներ

Զելենսկին «կոշտ արձագանք» է խոստանում իր օգնականի դեմ մահափորձի հեղինակներին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որ այժմ գտնվում է Նյու Յորքում, սոցիալական ցանցերում հրապարակած տեսաուղերձում անդրադարձել է իր առաջին օգնականի դեմ այսօր առավոտյան Կիևում կատարված մահափորձին։ Նշելով, որ տեղյակ չէ, թե ովքեր են այդ մահափորձի հեղինակները, Զելենսկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի վեհաժողովում ելույթ ունենալուց անմիջապես հետո կվերադառնա հայրենիք։

«Ո՞վ է կանգնած այս հանցագործության թիկունքում։ Անկեղծ ասած` ես չգիտեմ։ Որ ուժերն են այդ ամենի հետևում, գուցե արտաքին, գուցե ներքին, չեմ կարող ասել։ Միայն մեկ բան կարող եմ հստակ նշել՝ մեր պատասխանն այս հարձակմանը շատ կոշտ է լինելու», - հայտարարել է Զելենսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG