Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարին միտված զորավարժություններ կանցկացնի


ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ ծառայությունները սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն, «Ինտերֆաքսին» այսօր փոխանցել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Ամպրոպ 2021» կոչվող զորավարժություններին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրների՝ թմրամիջոցների տարածման դեմ պայքարող ծառայությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք ընդգրկված են կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում», - նշել է Զայնետդինովը։

Կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` ՀԱՊԿ հատուկ ջոկատայինները, Հայաստանի զինված ուժերի և սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հետ միասին «մարտական գործողություններին առավել մոտ պայմաններում իրականացվող հատուկ գործողություններին մասնակցության փորձ ձեռք կբերեն»։

ՀԱՊԿ մամուլի քարտուղարը նաև նշել է, որ զորավարժությունների առաջին փուլում դրա մասնակիցները «կիրառական խնդիրներ են լուծելու բարդ լեռնային գոտում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG