Մատչելիության հղումներ

Կանադայի ընտրություններում հաղթել է Թրյուդոյի կուսակցությունը, բայց մեծամասնություն չի ունենա


Կանադայի խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթել է վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը, բայց խորհրդարանում մեծամասնություն չի ունենա։

Սեպտեմբերի 20-ին անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով` լիբերալները խորհրդարանում 156 տեղ կունենան, իսկ մեծամասնության համար առնվազն 170 մանդատ է անհրաժեշտ։

Կանադայի նոր խորհրդարանում Պահպանողական կուսակցությունը առնվազն 121 մանդատով կմնա որպես ընդդիմադիր հիմնական ուժ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG