Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, 21-ը սեպտեմբերի, 2021թ.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Երևանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհավորել նրան Անկախության տոնի առթիվ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր», - ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում։

Հայաստանի առաջին նախագահը չի մասնակցում Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառումներին, թեև հրավիրված է։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG