Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր առաջին ելույթը կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում


Ջո Բայդենը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Նյու Յորք, դեկտեմբեր, 2010թ.

Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր առաջին ելույթը կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։

Ինչպես ակնկալվում է, ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանում Բայդենը կխոսի այն մասին, որ Միացյալ Նահանգները ցանկանում է շրջել «Սեպտեմբերի 11»-ին հաջորդած հակամարտությունների էջը և սկսել ԱՄՆ-ի ղեկավարած դիվանագիտության դարաշրջանը՝ կլիմայի փոփոխության և COVID-19 համաճարակի նման խնդիրները լուծելու համար:

Ակնկալվում է, որ նա կանդրադառնա նաև ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին և կասի, որ պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում է խուսափել Պեկինի հետ «սառը պատերազմից»:

Աֆղանստանի վերաբերյալ Բայդենն ընդգծելու է, որ պատերազմի ավարտը բացում է նոր էջ՝ «կենտրոնացած անձնական, նպատակաուղղված, արդյունավետ ամերիկյան դիվանագիտության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG