Մատչելիության հղումներ

Ըստ Օվերչուկի՝ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան միջանցքի ստեղծման հարց չի քննարկվում


ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև միջանցքի ստեղծման հարց չի քննարկվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ոչ, չի քննարկվում», - ասել է Օվերչուկը՝ Երևանում պատասխանելով այդ մասին լրագրողի հարցին։ «Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը», - հավելել է նա։

Կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը քաղաքական հարց է և դրական ազդակներ կհաղորդի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG