Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախի երկու բնակիչներին


Գորիս-Կապան ավտոճանապարհը, օգոստոս, 2021թ.

Ադրբեջանական կողմը կիրակի ուշ երեկոյան վերադարձրել է Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներին, հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Այսօր կեսօրին ծառայությունը տեղեկացրել էր, որ Քասախի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայաստանի ԱԱԾ և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահների կողմից իրականացվում էին համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց», - ասված է կեսգիշերին մոտ Ազգային անվտանգության ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

Կոտայք մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը երկուշաբթի առավոտյան «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ դեռ կապ չի հաստատել երիտասարդ տղամարդկանց հետ, պատճառները ևս չգիտի՝ ինչպես էին հայտնվել ադրբեջանցիների մոտ։

«Գիտեմ, որ գիշերը 12-ին ազատ էին արձակվել, արդեն մեր մոտ էին, մեր սահմանում էին, մեր տղերքի՝ Ռազմական ոստիկանության տղերքի մոտ էին», - նշեց Մկրտչյանը:

Վարկածների առնչությամբ համայնքի ղեկավարն ասաց. - «Դեռ վաղ է, վերջնական ճշտված չի: Դե կճշտվի արդեն էդ վարկածները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG