Մատչելիության հղումներ

Իրանը պահանջել է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցիների կողմից ձերբակալված վարորդներին


Իրանը հետամուտ է ադրբեջանցիների կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման հարցին, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն: Նրա խոսքով` Իրանը պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպես նաև հանդիպում կազմակերպել պաշտոնատար անձանց հետ՝ այս խնդրին լուծում տալու համար:

Ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին, ստուգում փաստաթղթերը, գումար պահանջում` հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։ Իրանցի երկու վարորդ արդեն ձերբակալվել է:

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը նաև կարևորել է հարևան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթության քաղաքականությունը` հայտարարելով, որ Իրանը փորձում է հավասարակշռված կերպով օգտագործել աջակցությունը նրանց նկատմամբ:

XS
SM
MD
LG