Մատչելիության հղումներ

Պետերբուրգում բերման են ենթարկել Նավալնիի շտաբի նախկին համակարգող Իրինա Ֆատյանովային


Իրինա Ֆատյանովա, արխիվ
Իրինա Ֆատյանովա, արխիվ

Սանկտ Պետերբուրգում բերման են ենթարկել ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շտաբի նախկին համակարգող Իրինա Ֆատյանովային։

Ֆատյանովայի Տելեգրամ ալիքով տարածված հաղորդագրության համաձայն՝ սադրիչները ընտրատեղասի մուտքի մոտ սպասել են նրան, ու երբ նա դուրս է եկել, ծեծկռտուք են սարքել։ Ոստիկանությունն այդ մարդկանց ու նրանց հետ Իրինա Ֆատյանովային բերման է ենթարկել ոստիկանական բաժանմունք։

Այսօր ավելի վաղ Ֆատյանովան Տելեգրամի իր ալիքով հայտնել էր լցոնումների և այլ անօրինականությունների փորձերի մասին։

Սեպտեմբերի 17-19-ը Ռուսաստանում Պետդումայի ընտրություններ են անցկացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG