Մատչելիության հղումներ

Ադրբեջանում շարունակվում են ականանետային ստորաբաժանումների զորավարժությունները


Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ռազմական պատրաստվածության 2021 թվականի պլանի համաձայն շարունակվում են ականանետային ստորաբաժանումների մարտական ակտիվ զորավարժությունները։

Նախատեսված ժամանակի մեջ զինծառայողները պետք է ականանետերը բերեն մարտական պատրաստության և ճշգրիտ հարվածներով ոչնչացնեն թիրախները։

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայում սեպտեմբերի 1-17-ը անցկացված օդուժի համատեղ զորավարժություններին մասնակցած ադրբեջանցի օդաչուներն այսօր վերադարձել են հայրենիք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG