Մատչելիության հղումներ

Կիևը պնդում է, որ Ռուսաստանն իրավունք չունի Պետդումայի ընտրություններ անցկացնել Դոնեցկում


Ուկրաինա - Ռուսաստանի Պետդումայի ընտրություններ Դոնեցկում, 17-ը սեպտեմբերի, 2021թ․

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններ են անցկացվում նաև Ուկրաինայի տարածքում՝ ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում։ Այդ շրջանների շուրջ 600 հազար բնակիչների ռուսական անձնագրեր են բաժանվել, և նրանք որպես Ռուսաստանի քաղաքացի մասնակցում են քվեարկությանը։ Նրանց նաև ավտոբուսներով են ընտրատեղամասեր փոխադրել։ Ընտրություններին մասնակցել են նաև զինծառայողների մեծ խմբեր։

«Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն իրավունք չունի այդ տարածքում ընտրություններ անցկացնել», - հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության խորհրդի քարտուղար Օլեկսի Դանիլովը։ Նա ասել է, որ ընտրությունների կազմակերպիչների, ագիտատորների, թեկնածուների, ընտրական հանձնաժողովների անդամների, ընտրություններին առնչվող բոլորի հանդեպ Ուկրաինան պատժամիջոցներ կսահմանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG