Մատչելիության հղումներ

Սահմանազատման և սահմանագծման որոշակի գործընթաց պետք է սկսել․ Մհեր Գրիգորյան


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման որոշակի գործընթացը պետք է սկսել, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։

«Ես կարծում եմ՝ այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել», - ասել է փոխվարչապետը։

Զախարովան այսօր հայտարարել է, թե Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների առանձին հատվածների իրավիճակին՝ ընդգծելով, որ իրավիճակի զարգացումը, այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, ևս մեկ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտիացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկի պահանջարկը՝ դրա հետագա դեմարկացիայով։

Նա նաև շեշտել է, որ Մոսկվան սահմանի դելիմիտացիայի հարցով առաջարկներ է փոխանցել Բաքվին և Երևանին, սպասում է պատասխանի։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG