Մատչելիության հղումներ

ԱՄՆ ԶՈՒ ԳՇ պետը Թրամփից գաղտնի երկու անգամ զանգահարել էր չինացի պաշտոնակցին. հրապարակում


ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Մարկ Միլին Պենտագոնում ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 1-ը սեպտեմբերի, 2021թ.
ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Մարկ Միլին Պենտագոնում ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 1-ը սեպտեմբերի, 2021թ.

Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին շաբաթներին առնվազն երկու անգամ քաղաքական ղեկավարությունից գաղտնի զանգահարել է Չինաստանի իր գործընկերոջը՝ հավաստիացնելու, որ Վաշինգտոնը մտադրություն չունի հարձակում գործել Պեկինի դեմ: Նման պնդում է առկա ԱՄՆ-ում հայտնի լրագրողներ Բոբ Վուդվարդի և Ռոբերտ Կոստայի հեղինակած «Վտանգ» գրքում։

Ըստ հրապարակման՝ Միլին մտահոգված է եղել Թրամփի հնարավոր գործողություններով և անցած տարվա նախագահական ընտրություններից չորս օր առաջ ու այս տարվա հունվարի 8-ին՝ Թրամփի կողմնակիցների Կապիտոլը գրոհելուց երկու օր անց, Միլին գաղտնի զանգեր է կատարել Չինաստան՝ վստահեցնելու, որ ամերիկյան կառավարությունը կայուն է։

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է հրապարակմանը՝ նշելով, որ որևէ մտադրություն չի ունեցել հարձակվել Չինաստանի դեմ, իսկ ամերիկյան հնարավոր հարձակման մասին Պեկինին նախազգուշացնելը «դավաճանություն» է որակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG