Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Թուրքիան առաջիկայում օգնություն կփոխադրեն Աֆղանստան


Պակիստանի օդանավի առաջին քաղաքացիական չվերթն Աֆղանստանում թալիբների իշխանության օրոք, Քաբուլ, 13-ը սեպտեմբերի, 2021թ.
Պակիստանի օդանավի առաջին քաղաքացիական չվերթն Աֆղանստանում թալիբների իշխանության օրոք, Քաբուլ, 13-ը սեպտեմբերի, 2021թ.

Ռուսաստանը և Թուրքիան Աֆղանստանում իշխանությունը գրաված թալիբներին հայտնել են, որ առաջիկա օրերին օդանավերով մարդասիրական օգնություն են հասցնելու:

Այդ մասին ասել է թալիբների կողմից Քաբուլի միջազգային օդակայանի տնօրեն նշանակված Աբդուլ Հադի Համադին:

«Վերջին շրջանում մեր օդակայանում վայրէջք են կատարել Քաթարի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ուզբեկստանի, Ղազախստանի և Պակիստանի ինքնաթիռները: Ռուսաստանը և Թուրքիան նույնպես հայտնել են, որ մարդասիրական օգնություն կհասցնեն Աֆղանստանի ժողովրդի համար», - ասել է Համադին:

Միաժամանակ, Քաբուլի օդակայանի նորանշական ղեկավարը նշել է, որ միջազգային ուղևորափոխադրումներն ամբողջ ծավալով վերականգնելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք տեխնիկական խնդիրներ:

Թռիչքուղին և տերմինալներից մի քանիսը մասամբ շարքից դուրս են եկել օգոստոսի 26-ի ահաբեկչական պայթյունի և օդակայանում օրեր տևած քաոսի հետևանքով: Համադիի հավաստիացմամբ՝ այդ հարցերն առաջիկա օրերին կկարգավորվեն:

XS
SM
MD
LG