Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթեր է ստուգում


ԱԱԾ շենքը Երևանում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ այս կեսօրից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, նամակներ է ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և խաղաղապահ ուժերի հրամանատարությանը` նշելով, թե այլ երկրներին պատկանող տրանսպորտային միջոցներ անօրինական անցնում են «Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է խաղաղապահ զորախումբը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG