Մատչելիության հղումներ

Գյումրու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի Արտյոմ Ղուկասյանը, «Հայրաքաղաք» դաշինքինը` Լևոն Բարսեղյանը


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան

Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին: Ցուցակը գլխավորելու է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանը: Այսօր կայացած Գործադիր մարմնի նիստում կուսակցությունը հաստատել է նաև ավագանու թեկնածուների ցուցակը։

«Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար», - նշվում է նիստից հետո կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Այսօր նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է հայտարարել մասնակցության մասին` «Հայրաքաղաք» դաշինքով, որում ներկայացված են Ռամկավար Ազատական և «Ժառանգություն» կուսակցությունները։ Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն` ցուցակը կգլխավորի հենց ինքը, երկրորդը ցուցակում Հովիկ Կարապետյանն է, ապա Հասմիկ Պետրոսյանը:

Մի քանի այլ քաղաքական ուժեր ևս հայտարարել են Գյումրու ընտրություններին մասնակցության մասին:

XS
SM
MD
LG